Մարիուպոլից տարհանված Վրաստանի քաղաքացիները Լվովից կմեկնեն Լեհաստան

Լուսանկարը՝ RFE/RL-ի

Վրաստանը շարունակում է հոգալ Ուկրաինայից տարհանված Վրաստանի քաղաքացիների կազմակերպված վերադարձը հայրենիք և տեղում օգնություն ցուցաբերելու գործընթացը։ Մարիպուլից տեղահանված քաղաքացիներն այժմ Լվով և Ռիվնո քաղաքներում են, որտեղից էլ կմեկնեն Լեհաստան, ավելի կոնկրետ Վարշավա։ Այս մասին հայտնում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը։

«Չնայած դժվարություններին, Ուկրաինայում Վրաստանի դեսպանատունը մշտական կապի մեջ է Մարիուպոլում գտնվող Վրաստանի քաղաքացիների հետ։ Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանի 60 քաղաքացիներ Ուկրաինայի տարածքից, մասնավորապես Լվովից և Օդեսայից կտեղափոխվեն հարևան նահանգներ, որտեղից էլ կմեկնեն Վրաստան»,- ասվում է հաղորդագրությունում։

Վրաստանի կառավարությունը ապահովել է ավելի քան 2000 Վրաստանի քաղաքացիների կազմակերպված վերադարձը հայրենիք։ Նաև, հայտնի է, որ պետությունը կապահովի Ուկրաինայում զոհված վրացի մարտիկների տեղափոխումը։