Մրցույթ Քվեմո Քարթլիի և Սամցխե-Ջավախեթիի ՀԿ-ների համար

Եվրոպական միության աջակցությամբ Կովկասյան բնապահպանական ՀԿ ցանցը (CENN), համագործակցելով Խորհրդատվության և ուսուցման կենտրոնի (CTC) հետ, հայտարարում է մրցույթ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների զարգացման ծրագրի (CDP) համար՝ որպես Քաղաքացիական հասարակության զարգացման ծրագրի մի մաս: Այս մասին տեղեկանում ենք CENN-ի ֆեյսբուքյան էջից։

Նշվում է, որ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հզորացման ծրագրի նպատակն է ուժեղացնել տեղական կազմակերպությունների կարողությունները Քվեմո Քարթլիի և Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջաններում հետևյալ ոլորտներում.

  • կազմակերպչական զարգացում,
  • ֆինանսական կայունություն,
  • լոբբինգ և շահերի պաշտպանություն,
  • խոցելի խմբերի իրավունքների պաշտպանություն,
  • տեղական իշխանությունների հետ մասնակցային գործընթացներում ներգրավվածություն:

Ըստ տեղեկության՝ ծրագիր շրջանակներում հիմնականում կկենտրոնանան քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համար սոցիալական ծառայությունների տրամադրման և զարգացման վրա:

Կարողությունների զարգացման ծրագիրը (CDP) ներառում է հետևյալ բաղադրիչները.

  • ծրագրին մասնակցող կազմակերպությունների հնարավորությունների և կարիքների վերլուծություն,
  • դասընթացներ, քոուչինգ և անհատական ​​մենթորական դասընթացներ,
  • թեմատիկ խորհրդատվություններ տեղական և միջազգային փորձագետների հետ,
  • ուսումնական այցեր Չեխիա՝ եվրոպական լավագույն փորձին ծանոթանալու նպատակով,
  • երիտասարդ մասնագետների ծրագիր (YPP),
  • դրամաշնորհային մրցույթ։

Նշվում է, որ դիմելու վերջնաժամկետը 2022 թվականի ապրիլի 17-ն է։