Մառնեուլիի քաղաքապետարանը հաշմանդամություն ունեցող քաղաքացիների համար սարքեր է ձեռք բերել

Մառնեուլիի քաղաքապետարանը հաշմանդամություն ունեցող անձանց խորհրդի դիմումի հիման վրա Մառնեուլիի կույրերի միության շահառուների համար ձեռք է բերել 10 ձայնային զարկերակային ճնշման և 5 գլյուկոմետր սարք։ Տեղեկությունը տարածել է Մառնեուլիի քաղաքապետարանը։

Տեղեկության համաձայն՝ սարքավորումները շահառուներին են հանձնել Մառնեուլիի քաղաքապետարանի փոխքաղաքապետ, հաշմանդամների խորհրդի նախագահ Թեմուր Շուբիթիձեն և առողջապահության, սոցիալական ապահովության, մշակույթի, սպորտի, երեխաների իրավունքների պաշտպանության վարչության պետ Նինո Դեկանոիձեն։

«Այդ ամենից բացի, հաշմանդամություն ունեցող անձանց տրվել են տրանսպորտային կտրոններ՝ քաղաքային տրանսպորտից անվճար օգտվելու համար», — նշված է հաղորդագրության մեջ։