Մառնեուլիի մունիցիպալիտետում սպանություն է տեղի ունեցել

Քվեմո Քարթլիում միջին տարիքի տղամարդ է սպանվել: Սպանությունը տեղի է ունեցել նախօրեին Մառնեուլիի մունիցիպալիտետի տարածքում։

Interpressnews.ge-ի փոխանցմամբ՝ սպանվածն աշխատել է որպես տաքսու վարորդ։

Ըստ առկա տեղեկությունների՝ գործով երկու անձ ձերբակալվել է։ Ձերբակալվածներից մեկն անչափահաս է։

Հետաքննությունը սկսվել է 109-րդ հոդվածով։