Վրաստանի ԱԳՆ-ն ռազմական բեռների տեղափոխման հետ կապված հերթական հայտարարությունն է տարածել

Վրաստանի Արտաքին գործերի նախարարությունը՝ իր տարածքով ռազմական բեռներ տեղափոխելու հետ կապված հերթական հայտարարությունն է տարածել:
«Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Լաշա Դարսալիան պատասխանում է մի շարք լրատվամիջոցներում տարածված՝ Վրաստանով հարևան հանրապետություններ ռազմական բեռներ տեղափոխելու մասին ապատեղեկատվությանը:
Լաշա Դարսալիան բացատրում է, որ Ղարաբաղյան զինված հակամարտության սրացումից անմիջապես հետո ռազմական բեռի տարանցումը ինչպես Ադրբեջան, այնպես էլ Հայաստան դադարեցվել է: Իսկ թռիչքները, որոնք օդային տարածքում իրականացվում են, Վրաստանին հասանելի տեղեկատվության համաձայն, ունեն մարդասիրական և քաղաքացիական բնույթ և համապատասխանում են ICAO- ի ստանդարտներին», — նշվում է արտգործնախարարության հայտարարության մեջ: