AMBEBI.GE-ի հաղորդել է, որ Մառնեուլիում ավտովթարի հետևանքով մահացած 10 տարեկան տղան Էլդար Հուսեինովն է Վթարը տեղի է ունեցել երեկ՝ ժամը 18:30-ին: Երեխային ծանր վնասվածքներով տեղափոխել են կլինիկա, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը:
Տեղեկությունը «Մթավարի արխի»-ի հարցին ի պատասխան հաստատել են Ներքին գործերի նախարարությունից:
ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածով` տրանսպորտի երթևեկության անվտանգության կամ շահագործման կանոնների խախտում: Ավտոմեքենայի վարորդը դեռևս ձերբակալված չէ:
Կոլաուրի գյուղում տեղի ունեցած վթարից հետո, կլինիկայի մոտակայքում բախում է տեղի ունեցել ոստիկանների և գյուղի բնակիչների միջև: