Երեկվա օրը համառոտ. հունիսի 29

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Մադրիդ կատարած այցի շրջանակներում  հանդիպել է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին, Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին:

Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարար Թեա Ախվլեդիանին հանդիպում է ունեցել Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Քելլի Դեգնանի հետ։

Դեսպանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ուշադիր ուսումնասիրում է Բաթումի նավահանգիստ պատժամիջոցային ապրանքներով բեռնված նավի ժամանման հետ կապված Արևմուտքի պատժամիջոցները շրջանցելու բոլոր փորձերը։

Վրաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Կարլ Հարցելը գնահատել է Վրաստանին եվրոպական հեռանակար շնորհելու Եվրոպական խորհրդի որոշումը՝ նշելով, որ Վրաստանը ավելի քիչ բարենպաստ արդյունք է ստացել, քան Ուկրաինան և Մոլդովան։

Վրաստանի իշխող «Վրացական երազանք»-ի երեք անդամներ՝ Սոզար Սուբարին, Միխեիլ Կղավելաշվիլին և Դիմիտրի Խունդաձեն լքում են կուսակցության շարքերը։

Նրանք համատեղ հայտարարություն են տարածել՝ «մեծ տերությունները» ցանկանում են Վրաստանին ներքաշել պատերազմի մեջ։ Պատգամավորների խոսքով՝ այս սցենարին վրացական ընդդիմության հետ միասին մասնակցում է նաև նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։

Հռոմում ընթացող Եվրոպայի առաջնության հունահռոմեական ոճի մինչև 20 տարեկան ըմբիշների շրջանում 10 քաշային կարգերից հինգում հայտնի են դարձել եզրափակչի մասնակիցները, որոնցից երեքում Վրաստանի հավաքականի անդամները կպայքարեն ոսկե մեդալի համար։

2022 թվականի առաջին 5 ամիսներին Վրաստանը ընդհանուր հաշվով գնել է 494 հազար 538 տոննա վառելիք՝ 461 միլիոն դոլար արժողությամբ։

Վրաստանի պետական բյուջեի կատարողականի հաշվետվությունների համաձայն՝ այս տարվա հունվար-մայիս ամիսներին պետական բյուջե է մուտքագրվել 5,765 մլրդ լարի։

Հունիսի 29-ին, ժամը 14:10-ին Դմանիսիի մունիցիպալիտետի Մամիշլար գյուղի մոտակայքում 3.1 (ML) մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։

Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին՝ վերականգնվող էներգիայի ոլորտում ներդրումների մասին համաժողովի իր ելույթում ասել է, որ Վրաստանի էներգետիկ համակարգը գտնվում է զարգացման ակտիվ փուլում։

Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության փոխանցմամբ՝ Վալեի (վրաց-թուրքական) մաքսային անցակետը վերսկսել է աշխատանքը։

Ազգային բանկի հրապարակած տվյալների համաձայն՝ կայացած առուվաճառքի արդյունքում 1 ԱՄՆ դոլարի արժեքը դարձել է 2,9289 լարի։ Ինչ վերաբերում է եվրոյին, ապա դրա փոխարժեքը կազմում է 3,0821 լարի։

Եվ վերջում՝ Արևմտյան Վրաստանի որոշ շրջաններում մինչև հուլիսի 1-ը կշարունակվեն կարճատև անձրևները և ամպրոպները։ Հայտնում է շրջակա միջավայրի ազգային գործակալությունը, ավելին՝ այստեղ: