Երկրաշարժ Վրաստանում

Այսօր՝ հունիսի 29-ին, ժամը 14:10-ին Դմանիսիի մունիցիպալիտետի Մամիշլար գյուղի մոտակայքում 3.1 (ML) մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։

Վրաստանը միջին սեյսմիկ ակտիվության երկիր է։ Վերջին շրջանում պարբերաբար երկրաշարժեր են տեղի ունենում Դմանիսիի շրջանում, ինչպես նաև Նինոծմինդայի շրջանի Սամեբա գյուղին հարող տարածքում։

Հիշեցնենք, երկու օր առաջ ևս՝ հունիսի 27-ին, ժամը 07:49-ին Սամեբա գյուղի մոտակայքում 4,1 (ML) մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել։