Մառնեուլիում իրար են բախվել հայկական ու վրացական համարանիշներով ավտոմեքենաներ

Լուսանկարը՝ 24news.ge-ի

Այսօր՝ նոյեմբերի 4-ին, ժամը 12:30-ի սահմաններում, Մառնեուլի քաղաքի օդանավակայանի մոտ՝ ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել:

Իրար են բախվել VAZ 21-07 մակնիշի վրացական պետհամարանիշով թեթև մարդատար ավտոմեքենան և հայկական պետհամարանիշով բեռնատարը։

Առկա տեղեկություններով, վթարի հետևանքով տուժել է VAZ 21-07-ի վարորդը. նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։

Միջադեպին ներգրավվել է ոստիկանությունը, նախաքննությունը շարունակվում է։