Մառնեուլիում նշվել է Շոթա Ռուսթավելիի օրը․ լուսանկարներ

Վրաստանի մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ և Անզոր Էրկոմաիշվիլիի անվան ֆոլկլորային պետական ​​կենտրոնի կազմակերպմամբ Մառնեուլիում նշվել է վրաց մեծ բանաստեղծ, էպոսի հեղինակ Շոթա Ռուսթավելիի օրը: Տեղեկությունը տարածում է Մառնեուլիի քաղաքապետարանը:

Միջոցառման շրջանակներում անցկացվել է Ռուսթավելու ֆենոմենի վերաբերյալ դասախոսություն, հնչել են երգեր ու բանաստեղծություններ:

Միջոցառման շրջանակներում Վրաստանի մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարարի առաջին տեղակալ Կախա Սիխարուլիձեն Մառնեուլիի քաղաքային գրադարանին է հանձնել մշակույթի նախարարության հրատարակած շուրջ 30 գիրք։ Հրավիրված հյուրերն այցելել են Մառնեուլիի մշակույթի տան ճեմասրահում աշխարհի տարբեր լեզուներով հրատարակված,  վրացական վերածննդի լավագույն ստեղծագործություններից համարվող, Ռուսթավելու «Ընձենավոր» էպոսի ցուցահանդեսին:

Ներկաները մասնակցել են նաև հայ նկարիչ, տիկնիկագործ Արմեն Հովհաննիսյանի տիկնիկային ներկայացմանը։

Եզրափակիչ մասում Մառնեուլիի մշակույթի տան համերգասրահում տեղի է ունեցել «Դիդգորի» անսամբլի համերգը: