Մառնեուլիում սպանության մեջ մեղադրվողը կկալանավորվի

Վրաստանի գլխավոր դատախազությունը Մառնեուլիի մունիցիպալիտետի Կիզիլաջալո գյուղում տեղի ունեցած սպանության գործով մեղադրական եզրակացություն է ներկայացրել մեկ անձի նկատմամբ։

Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) կողմից իրականացված հետաքննությամբ պարզվել է, որ օգոստոսի 19-ին Մառնեուլիի մունիցիպալիտետի Կիզիլաջալո գյուղում մեղադրյալը տուժողի առողջությանը մարմնի տարբեր մասերում պատճառել է կյանքին վտանգ սպառնացող և ծանր վնասվածքներ:

Ստացած վնասվածքների հետևանքով տուժածը մինչ հիվանդանոց տեղափոխվելը մահացել է։

Իրավապահները նույն օրը ձերբակալել են սպանության մեջ կասկածվողին։ Վերջինիս մեղադրանք է առաջադրվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով (դիտավորյալ սպանություն), որը նախատեսում է ազատազրկում 10-ից 15 տարի ժամկետով։

«Դատախազությունը կդիմի դատարան՝ օրենքով սահմանված ժամկետում մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությամբ»,- ասված է տեղեկության մեջ։

Սպանություն Մառնեուլիում