Մարտի 1-ի կորոնավիրուսի տվյալները Վրաստանում

Մարտի 1-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 160 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում  270 918 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը: 

Երեկ իրականացվել է՝ 17 947 թեստավորում, որից 13 244-ը հակամարմինների թեստով, 4703-ը՝ PCR թեստով:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 409 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 265 523 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 10 մարդ, ընդհանուր՝ 3 520:

Դրականության ցուցանիշը՝ օրական 0,89%, վերջին 14 օրվա  ցուցանիշը՝ 1,9%, վերջին 7 օրվանը՝ 1,44%:

Կորոնավիրուսի տարածման պատկերն ըստ շրջանների՝

  • Թբիլիսի — 73
  • Աջարիա — 17
  • Իմերեթի — 33
  • Քվեմո Քարթլի — 5
  • Շիդա Քարթլի — 3
  • Գուրիա — 9
  • Սամեգրելո-Զեմո Սվանեթի — 9
  • Կախեթի — 6
  • Մցխեթա Մթիանեթի — 3
  • Սամցխե-Ջավախեթի — 1
  • Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի — 1: