Եվրոպական խորհրդի նախագահը Վրաստանում է

Այսօր Վրաստանում իր պաշտոնական հանդիպումներն է սկսում երեկ ուշ գիշերին պաշտոնական այցով ժամանած Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը:

Շառլ Միշելն արդեն հանդիպել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի և նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ, օրվա ընթացքում կհանդիպի նաև վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի հետ:

Եվրոպական խորհրդի նախագահը կայցելի նաև օկուպացիոն գիծ` ծանոթանալու տեղի իրավիճակին:

Բացի այդ, Շառլ Միշելը կմասնակցի Թբիլիսիում Եվրամիության ներկայացուցչի նոր գրասենյակի բացման արարողությանը, որտեղ կհյուընկալի ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդներին և տեղի կունենա հանդիպում:

Շառլ Միշելի պաշտոնական այցը Վրաստան կավարտվի մարտի 2-ին: