Մարտի 15-ի կորոնավիրուսի տվյալները Վրաստանում

Մարտի 15-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 159 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում  275 148 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը: 

Երեկ իրականացվել է համեմատաբար ավելի քիչ՝ 13 730 թեստավորում, որից 9 275-ը հակամարմինների թեստով, 4 455-ը՝ PCR թեստով:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 328 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 268 565 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 2 մարդ, ընդհանուր՝ 3 650:

Դրականության ցուցանիշը՝ օրական 1.16%, վերջին 14 օրվա  ցուցանիշը՝ 1.53%, վերջին 7 օրվանը՝ 1.41%:

Կորոնավիրուսի տարածման պատկերն ըստ շրջանների՝

  • Թբիլիսի — 89
  • Աջարիա — 10
  • Իմերեթի — 23
  • Քվեմո Քարթլի — 3
  • Շիդա Քարթլի — 12
  • Գուրիա — 10
  • Սամեգրելո-Զեմո Սվանեթի — 6
  • Կախեթի — 3
  • Մցխեթա Մթիանեթի — 1
  • Սամցխե-Ջավախեթի — 1
  • Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի — 1: