«Մեդիա զարգացման հիմնադրամը» հուլիսի 5-ի մասին զեկույց է հրապարակում

«Մեդիա զարգացման հիմնադրամը» զեկույց է հրապարակել անցյալ տարի հուլիսի 5-ին քաղաքացիների նկատմամբ բռնություն գործադրած խմբերի մասին։ Զեկույցում վերանայվում է խմբի անդամների կազմը և նրանց կապերը Վրաստանի պատրիարքարանի հետ։

Զեկույցը բաժանված է երկու մասի, առաջին մասը վերաբերում է ակցիայի մասնակիցներին, այդ թվում՝ սոցիալական ցանցերում նրանց պրոֆիլներին և ակտիվությանը, իսկ երկրորդ մասը` քաղաքական կուսակցության վերածված «Alt-info» հարթակին, որը ըստ զեկույցի՝ հոմոֆոբ և ռուսամետ հռետորաբանություն է տարածում։

Հետազոտության մի մասում նշված են ակցիայի մասնակիցների անունները, ովքեր մարզվում կամ աշխատում են մարզական կենտրոններում և մարզվելը դիտարկում են որպես ազգային և գենդերային ինքնության պահպանման միջոց։ Կազմակերպության զեկույցում նշված են երեք այդպիսի անձանց անուններ՝ Էրմիլե Նեմսաձե, Էնրի Օնիանի և Ջարջի Նոնեշվիլի։

Զեկույցում նշված է նաև նրանց գրառումները, օրինակ Էնրի Օնիանին մարզադահլիճի մասին սոցցանցերում կատարած գրառման մեջ նշում է․ «անվճար մարզադահլիճ ազգային մտածողություն ունեցող բոլոր մարդկանց համար»։

Զեկույցն ամբողջությամբ կարող եք ուսումնասիրել այստեղ։

Հիշեցնենք՝ 2021 թվականի հուլիսի 5-ին Թբիլիսիում  նախատեսված ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանությանը նվիրված «Արժանապատվության երթը» չեղարկվեց անցկացման պահից մի քանի ժամ առաջ: Պատճառը ծայրահեղական խմբերի կողմից դրսևորած քայլերն են՝ հարձակումներ լրագրողների վրա, սպառնալիքներ, գույքի նպատակաուղղված վնասում, նույնիսկ խորհրդարանի մոտ Եվրամիության դրոշը պատռելու դեպքեր: