Մեղադրանք է առաջադրվել ոստիկանության 7 աշխատակցի

Ընթացիկ տարում թմրանյութերի ապօրինի շրջանառության գործով ոստիկանության 7 աշխատակցի մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին հայտարարել է նախարարության կենտրոնական քրեական ոստիկանության բաժնի կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ Մամուկա Ճելիձեն:

«Ներքին գործերի նախարարությունը գերատեսչության ներսում նույնպես ակտիվ պայքարում է թմրանյութերի հետ կապված օրինախախտման դեպքերի դեմ: Այս տարի ոստիկանության 7 աշխատակցի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ապօրինի թմրանյութ ձեռք բերելու և իրացնելու համար»,- հայտարարել է Ճելիձեն: