Մեքենաների արտահանմամբ Հայաստանը չորրորդն է

Ավելի քան մեկ երրորդով նվազել է թեթև մեքենաների ներմուծումը Վրաստան։ Ըստ Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալների` եթե 2023 թվականին երկիրը գնել է 402 մլն 729 հազար դոլարի (28 հազար 868 միավոր) ավտոմեքենա, ապա այս տարի այդ ցուցանիշը նվազել է մինչև 258 մլն 122 հազար դոլար (17 հազար 515 միավոր)։

Ըստ Geostat-ի՝ արտահանման ցուցանիշը փոքր-ինչ աճել է, աճը գրեթե 10 տոկոս է։ Հիմնական արտահանող երկրները եղել են Ղրղզստանը և Ղազախստանը։ 2024 թվականի հունվար-փետրվար ամիսներին Վրաստանից ամենաշատ ավտոմեքենաներն են արտահանել.

  • Ղրղզստան՝ 122 մլն 256 հազար դոլար (3345 միավոր),
  • Ղազախստան՝ 76 մլն 388 հազար դոլար (5657 միավոր),
  • Ադրբեջան՝ 37մլն 075 հազար դոլար (1750 միավոր),
  • Հայաստան՝ 15 մլն 695 հազար դոլար (1002 միավոր),
  • Տաջիկստան՝ 3 մլն 652 հազար դոլար (236 միավոր):

2024 թվականի հունվար-փետրվար ամիսներին Վրաստան ամենաշատ ավտոմեքենաներ ներմուծվել են հետևյալ երկրներից.

  • ԱՄՆ՝ 151 մլն 167 հազար դոլար (12 հազար 128 միավոր),
  • Ճապոնիա՝ 33 մլն 417 հազար դոլար (2004 միավոր),
  • Գերմանիա՝ 31 մլն 141 հազար դոլար (1083 միավոր),
  • Կորեայի Հանրապետություն՝ 6 մլն 515 հազար դոլար (395 միավոր),
  • Չինաստան՝ 5 մլն 212 հազար դոլար (384 միավոր):