Լարսը բաց է

Մաքրման աշխատանքների արդյունքում միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում կցորդներով և կիսակցորդներով տրանսպորտային միջոցների երթևեկությունը (ժամը 17։00-ի դրությամբ) վերականգնվել է:

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով, Մլեթա-Գուդաուրի և Գուդաուրի-Կոբի հատվածներում երթևեկությունն իրականացվում է առանց կանգառի, Գուդաուրի-Կոբի հատվածում՝ միայն ձնահոսքի պաշտպանության թունելներով։

«Կցորդավոր, կիսակցորդավոր և M3 կատեգորիայի 22 նստատեղից ավելի (բացի վարորդի նստատեղից) ուղևորներ փոխադրող տրանսպորտային միջոցների երթևեկությունը թունելներում ընթանում է միակողմանի»,- հայտնում են Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտից: