Ձնահյուսքի մեջ արգելափակված տղամարդուն մահացած են գտել

Վրաստանի Ցագերիի մունիցիպալիտետում ձնահյուսքի մեջ արգելափակված տղամարդուն փրկարարները մահացած են գտել:

Տեղեկության համաձայն, տղամարդը ձնահյուսքի պահին Ցագերիի մունիցիպալիտետի Քուլբաքի և Չքումի գյուղերը կապող ճանապարհին ավտոմեքենայի մեջ է եղել: Որոնողական աշխատանքները շարունակվել են շուրջ 20 ժամ։

Հարկ է նշել, որ Չքումի և Քուլբաքի գյուղերի առնվազն 200 բնակիչներ կտրված են արտաքին աշխարհից։ Տեղի իշխանությունների տեղեկություններով՝ գյուղերի հետ կապը կհաստատվի այլընտրանքային ճանապարհով։

Ի դեպ, Չքումի և Քուլբաքի գյուղերի մերձակայքում ձնահյուսք է եղել երեկ երեկոյան: