Մեկնարկել է «Թբիլիսոբա 2018»-ը. լուսանկարներ, տեսանյութ

Վրաստանի մայրաքաղաքը տոնում է «Թբիլիսոբան» (Թբիլիսիի տոն): Քաղաքապետ Կախա Կալաձեի հայտարարությամբ, այսուհետ Թբիլիսոբան կնշվի հոկտեմբերի առաջին շաբաթ և կիրակի օրերին: Հոկտեմբերի 6-7-ը մայրաքաղաքի մի քանի կետում անցկացվում են տարբեր միջոցառումներ՝ սպորտային, ժամանցային, մանկական, երեկոյան ժամերին Եվրոպայի հրապարակում ակնկալվում են համերգներ:

Լավ տրամադրությունն ապահովում են ծաղիկների, ուտեստների փառատոնները, իսկ ամբողջ տոնական տարածքում թևածում է խորովածի և շփոթի բույրը:

Թբիլիսոբային նախատեսված միջոցառումների օրակարգին կարող եք ծանոթանալ այստեղ: