Երկրների ղեկավարներն այցելել են Հեյդար Ալիևին նվիրված ցուցահանդեսը

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թբիլիսիի Bioli Wellness Resort-ում դիտել են Հեյդար Ալիևի 100-ամյակին նվիրված լուսանկարների ցուցահանդեսը:

Վրաստանի կառավարության փոխանցմամբ՝ ցուցահանդեսը կազմակերպել է Հեյդար Ալիևի հիմնադրամը։ Ներկայացված լուսանկարներում պատկերված են Ադրբեջանի Հանրապետության հիշարժան իրադարձությունները։

Ցուցահանդեսը դիտելուց հետո Ղարիբաշվիլին ընթրիքի է հյուրընկալել Իլհամ Ալիևին։

«Իլհամ Ալիևի Վրաստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում երկու երկրների ղեկավարների դեմ առ դեմ հանդիպում է կայացել, որից հետո Իրակլի Ղարիբաշվիլին և Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություններ են արել լրատվամիջոցների համար»,- նշված է կառավարության տարածած հաղորդագրության մեջ: