Մեկնարկում է Անանովների առանձնատան վերանորոգումը

Վրաստանի «Ինվեստ գրուպ» ՍՊԸ-ն ներկայացրել է Անանովների առանձնատան վերանորոգման նախագիծը: Նախագծի համաձայն, դղյակն ամբողջությամբ կպահպանի պատմական արտաքին տեսքը, շենքի ներսում կգործի 6 սենյականոց հյուրանոց, հարակից տարածքում՝ տուրիստական կենտրոն, ալկոհոլային խմիչքների ցուցադրման սրահ, սպորտային հրապարակ, զբոսաշրջային այլ ենթակառուցվածք:

Անանովների դղյակի ներդրումային ներուժն ուսումնասիրվել է Cushman & Wakefield Georgia-ի կողմից։ Հետազոտության արդյունքների համաձայն, մշակվել է զարգացման հայեցակարգ, որի շրջանակներում նշված տարածքում կստեղծվի նոր, տարբերվող զբոսաշրջային գոտի:

«Նախագծի իրականացումը կարևոր է Իմերեթիի շրջանի զարգացման համար: Վերջին տասնամյակի ընթացքում տարածքը որևէ գործառույթ չէր կատարում, այդ պատճառով մեծ ոգևորությամբ ներգրավվեցինք զարգացման գործընթացում: Նախագծի շրջանակներում կստեղծվեն աշխատանքային տեղեր, աշխատանքի կտեղավորվի հատկապես տեղի բնակչությունը»,- հայտարարել է նախագծի ղեկավար, Cushman & Wakefield Georgia-ի գործընկեր Գիորգի Ջափարիձեն: