«Մեր բազմազանությունը մեր հարստությունն է». ֆոտոմրցույթ

Հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարարի ապարատը, հանդուրժողականության միջազգային շաբաթվա կապակցությամբ հայտարարում է ֆոտոմրցույթ «Մեր բազմազանությունը մեր հարստությունն է» թեմայով:

Մրցույթային լուսանկարը պետք է արտացոլի Վրաստանում տարբեր ազգային, կրոնական խմբերի համակեցությունը, առօրյան և ավանդույթները:

Մրցույթի մասնակցել կարող են բոլոր ցանկացողները: Մրցույթային լուսանկարը կարող է նկարված լինել, ինչպես ֆոտոապարատով, այնպես էլ բջջային հեռախոսով: Ընդունվում են սև, սպիտակ և գունավոր լուսանկարներ: Լուսանկարները պետք է բավարարեն հետևյալ չափանիշներին․ լուսանկարի նվազագույն չափը պետք է լինի 1920X1080, JPEG կամ PNG ձևաչափով, հեղինակային իրավունքները պետք է լինեն պահպանված:
Յուրաքանչյուր մասնակից կարող է ուղարկել երեք լուսանկար: Լուսանկարներն ընդունվում են նոյեմբերի 1-ից 13-ը ներառյալ: Աշխատանքներն ուղարկել հնարավոր է press@smr.gov.ge հասցեին Subject-ում նշելով ֆոտոմրցույթի անվանումը, ինչպես նաև պարտադիր է հեղինակի անուն, ազգանունը և կոնտակտային համարը:
Հատուկ մասնագիտական ժյուրին կընտրի 13 հաղթած լուսանկար, որոնց հեղինակներին նոյեմբերի 22-ին կտրվեն մրցանակներ: