Դեկտեմբերի 1-ից «Վրաստանի երկաթգծի» 11 000 աշխատակցի աշխատավարձը կբարձրանա

«Ընթացիկ տարվա դեկտեմբերի 1-ից «Վրաստանի երկաթգծի» 11 000 աշխատակցի աշխատավարձը կավելանա 10 տոկոսով»,- այս մասին հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Փերաձեն:

Մասնավորապես, հաջորդ ամսվանից աշխատավարձի 10 տոկոսանոց աճը վերաբերում է «Վրաստանի երկաթգծի» այն աշխատակիցներին, որոնց աշխատավարձը չի գերազանցում 1500 լարին:

«Դրական կանխատեսումների հաշվին մենք որոշում ենք կայացրել 2019 թվականի դեկտեմբերի 1-ից 10 տոկոսով բարձրացնել բոլոր այն աշխատողների աշխատավարձերը, որոնց աշխատավարձը չի գերազանցում 1500 լարին: Սա տարեկան 18-19 միլիոն լարի է, ինչը բավականին մեծ գումար է, բայց մենք արել ենք այդ քայլը և 11,000 աշխատող կստանա բարձր աշխատավարձ: Սա առաջին քայլն է: Մոտ 6-7 տարի երկաթուղային աշխատողների աշխատավարձերի բարձրացում չի արձանագրվել, և մենք հույս ունենք, որ այդ բարձրացումը կշարունակվի ամեն տարի», — հայտարարել է «Վրաստանի երկաթգծի» տնօրենը: