Մեկնարկում է առաջին դասարանցիների գրանցումը

Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը սահմանել է առաջին դասարանցիների գրանցման ժամկետը և պայմանները։

I փուլ — Գրանցման առաջին փուլում՝ 2022 թվականի մարտի 15-ից մինչև մարտի 26-ը, դպրոցներում կգրանցվեն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները։ Գրանցվելու համար ծնողները պետք է դիմեն հանրային դպրոցներին։ Այնուհետև դպրոցը երեխային կգրանցի կրթության կառավարման տեղեկատվական համակարգում (EMIS)։ Ծնողները փաստաթղթերը պետք է ներկայացնեն մարտի 29-ից ապրիլի 29-ը ընկած ժամանակահատվածում։

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող կարող է համարվել այն երեխան, ով ունի՝

  • ֆիզիկական հաշմանդամություն,
  • ինտելեկտուալ զարգացման խանգարում,
  • սովորելու ունակության խանգարում,
  • զգայարանների հետ խնդիրներ (լսողություն, տեսողություն)
  •  խոսքի զարգացման խնդիր,
  • վարքային և հուզական խանգարումներ,
  • երկարատև հոսպիտալացման անհրաժեշտություն,
  • սոցիալական գործոններով պայմանավորված ուսուցման դժվարություններ, որոնց պատճառով նա չի կարողանում բավարարել ազգային ուսումնական ծրագրի պահանջները
  • աուտիզմ

II փուլ — Երկրորդ փուլում գրանցվելը հնարավոր կլինի մայիսի 2-ից մայիսի 13-ը, այն երեխաների համար, ում․

  • քույրն ու եղբայրը նույնպես սովորում են նույն դպրոցում.
  • ծնողը/խնամակալը տվյալ հանրակրթական դպրոցի աշխատակից է.
  • Ընտանիքից երկու և ավելի երեխաներ միաժամանակ պիտի գնան առաջին դասարան

III փուլ` համընդհանուր գրանցումը, կմեկնարկի մայիսի 17-ին և կտևի մինչև հունիսի 8-ը:

Գրանցումը կկատարվի Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի՝ register.emis.ge պաշտոնական կայքում։ Երեխայի գրանցումը իրականցվում է ծնողի/օրինական խնամակալի կողմից: Էլեկտրոնային եղանակով գրանցված ուսանողին գրանցվելու համար անհրաժեշտ փաստաթղթերը դպրոցին պիտի ներկայացվեն հունիսի 13-ից հունիսի 24-ը։ Փաստաթղթերը սահմանված ժամկետում չներկայացնելու դեպքում գրանցումն ավտոմատ կերպով կչեղարկվի։

IV փուլ — դպրոցներում կիրականացվի հունիսի 28-ից հուլիսի 12-ը: Այն աշակերտները, ովքեր չեն գրանցվել I, II և III փուլերում, կամ ովքեր ցանկանում են փոխել գրանցումը, կգրանցվեն այս փուլում, դիմելով հանրային դպրոցին:

2022-2023 ուսումնական տարվա համար կարող են գրանցվել այն երեխաները, ովքեր 6 տարեկան են դառնում մինչև սեպտեմբերի 15-ը ներառյալ։