Դպրոցներում գարնանային արձակուրդը կմեկնարկի մարտի 8-ից

Վրաստանի հանրային դպրոցներում գարնանային արձակուրդը կմեկնարկի մարտի 8-ից և կտևի մինչև մարտի 14-ը։ Դասապրոցեսը կվերսկսվի մարտի 15-ից։ Այս մասին «Ալիք մեդիային» հայտնել են Վրաստանի կրթության և գիտության նախարարությունից։

Ինչ վերաբերում է մասնավոր դպրոցներին, ապա, ըստ նախարարության, նրանք գարնանային արձակուրդները որոշում են նախարարության հետ համաձայնեցված՝ ըստ իրենց ուսումնական օրացույցի։