Մի՛ վախեցրեք երեխաներին, մի՛ ասեք, որ կյանքը սարսափելի է. Թալակվաձե

«Մի՛ վախեցրեք երեխաներին, մի՛ ասեք նրանց, որ կյանքը սարսափելի է, մի՛ դրդեք նիհիլիզմի», — ասել է խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեն, բյուրոյի նիստից առաջ՝ արձագանքելով երեկ տեղի ունեցած բողոքի ցույցերի կազմակերպիչներին:

Ըստ նրա, այս գործողություններով այլ երեխաներին կոչ են անում, որպեսզի հասարակության, դպրոցի և կյանքի նկատմամբ նույն վերաբերմունքը ձևավորեն:

«Սա շատ վտանգավոր հաղորդագրություն է, երբ այն կրկնում են մեծահասակները, մարդիկ, ում հավատում են երեխաները», — ասել է Թալակվաձեն:

Նշենք, որ 15-ամյա Լուկա Սիրաձեի ինքնասպանության փորձից հետո, որի հետևանքով նա հիվանդանոցում մահացել է, բողոքի ցույցերի նոր ալիք է սկսվել:

Երեկ Վրաստանի խորհրդարանի մոտ մի շարք քաղաքացիներ մոմավառություն էին իրականացնում՝ ի հիշատակ Լուկային, իսկ ուսանողները երթ էին կազմակերպել Իլիայի համալսարանից մինչև Հանրապետության հրապարակ, որտեղ էլ սև ժապավեն էին կախել՝ ասելով, որ 15-ամյա Լուկա Սիրաձեի ողբերգական մահվան ֆոնին մայրաքաղաքում Ամանորյա միջոցառումները պետք է հետաձգվեն:

Խորհրդարանի մոտ ցույց էին արել նաև Առաջին դպրոցի աշակերտները: