Միանշանակ կողմ եմ փետրվարի 1-ից սահմանափակումների վերացմանն ու մեղմացմանը. Ցերցվաձե

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեի հայտարարությամբ՝ նա կողմ է սահմանափակումների մեղմացմանը, սակայն նրա խոսքով, այս դեպքում պետք է կարգավորումների վերահսկումը խստացվի:

«Ես միանշանակ կողմ եմ փետրվարի 1-ից սահմանափակումների վերացմանն ու մեղմացմանը: Սահմանափակումների ամբողջական վերացում, հավանաբար, հնարավոր չի լինի և դրանք կմեղմացվեն, սակայն այն պայմանով, որ այս մեղմացումներին զուգահեռ տեղի կունենա ոչ թե կարգավորումների, այլ կարգավորումների վերահսկման խստացում»,- հայտարարել է Ցերցվաձեն:

Նրա խոսքով՝ երկրում կորոնավիրուսի տարածման հետ կապված նկատվում է կայունություն, իսկ իրավիճակն ու կլինիկիկական հատվածը «հանգստացել է»:

Հունվարի 17-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 780 նոր դեպք, վարակից բուժվել է 1608 մարդ, մահացել՝ 17-ը: