«Միասին դեպի Եվրոպա»․ ցույց Թբիլիսիում

Թբիլիսիի «Հանրապետության» հրապարակում քաղաքացիները «Միասի՛ն, դեպի Եվրոպա» խորագրով հանրահավաք են անցկացնում։

Ցուցարարների խոսքով՝ ցույցի նպատակն է ցույց տալ ամբողջ աշխարհին, որ Վրաստանը ցանկանում է անդամակցել Եվրամիությանը։

Այսօրվա հանրահավաքը կազմակերպել են քաղաքացիները, սակայն միացել են նաև քաղաքական, հասարակական գործիչներ և կազմակերպություններ։ Հնչել է Վրաստանի, Ուկրաինայի և Եվրամիության օրհներգերը։

Ցուցարարները պատրաստվում են ստորագրել ԵՄ դրոշի վրա, ուղարկել այն Բրյուսել՝ ցույց տալու վրաց ժողովրդի ԵՄ-ին ինտեգրվելու ընտրությունը:

«Մենք ուրախ ենք միանալ այս ցույցին։ Շատ կարևոր է, որ այն նախաձեռնում են քաղաքացիները և, որ հասարակական կազմակերպությունները, եվրոպական կուսակցությունները, քաղաքացիները համախմբվում են։ Այս գործընթացում միակ խոչընդոտը «Վրացական երազանք» կուսակցության գործունեությունն է՝ ընդդեմ Եվրամիության սկզբունքների։ Ուստի մենք պետք է նախաձեռնող լինենք, որ ամբողջ աշխարհն իմանա, որ մենք ուզում ենք ազատ դատավարություն, ազատ լրատվամիջոցներ, չենք ուզում բռնություն», — ասել է «Ժամանակն է» ընդդիմադիր կուսակցության նախագահ Էլենե Խոշտարիան։

«Միասին դեպի Եվրոպա»․ հանրահավաք Թբիլիսիում