«Միասին դեպի Եվրոպա»․ հանրահավաք Թբիլիսիում

Թբիլիսիի Հանրապետության հրապարակում հունիսի 5-ին «Միասին դեպի Եվրոպա» խորագրով հանրահավաք տեղի կունենա:

«Այսօր տարբեր սերունդների քաղաքացիներ արտահայտում են Վրաստանի ժողովրդի աննկուն կամքը՝ միանալու ամուր եվրոպական ընտանիքին։ Արձանագրելու ենք փաստը՝ ստորագրելով ԵՄ-ի դրոշի վրա։ Ստորագրություններով լի դրոշը կուղարկվի Բրյուսել»,- ասել են հանրահավաքի կազմակերպիչները։

Հանրահավաքի կազմակերպիչները հունիսի 5-ին, կիրակի օրը, ժամը 19:00-ին Հանրապետության հրապարակ են հրավիրում եվրաինտեգրումն արժևորող քաղաքացիներին.

«Մենք հրավիրում ենք հասարակական ու քաղաքական գործիչների, կուսակցությունների, բոլոր նրանց, ովքեր երկիրն իրենցն են համարում»։

Նշենք, որ Վրաստանը ԵՄ-ին անդամակցելու իր դիմումը ներկայացրել է մարտի 3-ին։ Ապրիլի 11-ին երկրին պաշտոնապես հանձնվել է թեկնածուի կարգավիճակի ինքնագնահատման հարցաթերթիկ։ Վրաստանի կառավարությունը հարցաշարի առաջին՝ լրացված մասը Բրյուսել է ուղարկել մայիսի 2-ին, իսկ երկրորդ մասը՝ մայիսի 10-ին։

Կարդացեք նաև՝

Հրապարակվել է ԵՄ-Վրաստան ասոցացման օրակարգը