Մոսկվայում 9 տարվա ընթացքում առաջին անգամ չեղարկել են «Թբիլիսոբայի» տոնակատարությունը

Վերջին 9 տարվա ընթացքում առաջին անգամ Մոսկվայում չեղարկել են «Թբիլիսոբայի» տոնակատարությունը: Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտարարել են կազմակերպիչները:

Առաջին անգամ Վրաստանի մայրաքաղաքի տոնը՝ «Թբիլիսիոբան» Ռուսաստանում չի նշվել 2011 թվականին: Միջոցառման կազմակերպիչը Ռուսաստանում «Վրացիներին միությունն» է, որը նախորդ տարիներին տոնը Մոսկվայում անցկացնում էր որպես վրացական մշակույթի փառատոն:

Ամեն տարի «Թբիլիսոբան Մոսկվայում» նվիրվում էր Վրաստանի տարածաշրջաններից մեկին: Փառատոնի ծրագիրը ներառում էր վրացական ժողովրդական համերգներ, վրացական ազգային խոհանոցի ուտեստների դասընթացներ և այլն:

«Մեծ ցավով հայտնում ենք, որ 2019 թվականին փառատոն տեղի չի ունենա: Չենք կարող չհայտնել այս մասին: Ցավոք, պատճառների հետ կապված մանրամասները բացահայտել չենք կարող»,- գրում են կազմակերպիչները։