Նանա Կղեինիշվիլիի դեմ հետաքննություն է սկսվել

Վրաստանի գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել Ազգային բանկի խորհրդի անդամ Նանա Կղեինիշվիլիի դեմ: «Վրացական երազանքի» նախկին պատգամավորը կասկածվում է ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու մեջ (Վրաստանի քրեական օրենսգրքի 337-րդ հոդված):

Գործակալության տվյալներով՝ քրեական գործը հարուցվել է BitXchange կրիպտոընկերության ղեկավարության հայտարարության և ուղեկցող աուդիոձայնագրությունների հիման վրա:

Նյութերը ցույց են տալիս, որ Նանա Կղեինիշվիլին փաստացի վերահսկում է Ազգային բանկի կողմից վերահսկվող ձեռնարկությունների ցանցը, որտեղ բաժնետոմսերը գրանցված են նրա հարազատների և դուստր ձեռնարկությունների անունով: