«Նապոլիի» վրացի ֆուտբոլիստը վնասվածք է ստացել

Իտալական «Նապոլի» ֆուտբոլային ակումբի վրացի եզրային հարձակվող Խվիչա Կվարացխելիան վնասվածք է ստացել:

Հայտնի չէ, թե կոնկրետ ինչ վնասվածք է ստացել ֆուտբոլիստը և որքան ժամանակով նա չի մասնակցի խաղերին։ «Նապոլիում» միայն նշել են, որ Կվարացխելիան վնասվածքը ստացել է երեկ՝ մարզման ժամանակ։

Ի դեպ, հնարավոր է՝ Կվարացխելիան բաց թողնի կիրակի օրը Միլանի «Ինտերի» հետ նախատեսված հանդիպումը։