ՆԱՏՕ-ի ակտիվացումն անհանգստացնում է Մոսկվային և Մինսկին. Լավրով

«Մոսկվան ու Մինսկն անհանգստանում են իրենց սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ակտիվ գործողությունների համար», — այս մասին իր բելառուսցի գործընկեր Վլադիմիր Մակեյի հետ հանդիպումից հետո հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Վերջինիս խոսքով, ՆԱՏՕ-ի գործողությունները նպաստում են եվրաատլանտյան տարածքում լարվածության մեծացմանը:

«Ռուսաստանն ու Բելառուսն արևմտյան գործընկերներին կոչ են անում հարգել հավասար և անբաժան անվտանգության սկզբունքը, պահպանեն իրենց վրա վերցրած պարտավորությունները, այդ թվում ԵԱՀԿ-ի շրջանակներում», — հայտարարել է Լավրովը: