10 մլն դոլարի ներդրում ֆերմերների համար

ԱՄՆ-ի գյուղատնտեսության նախարարությունը Վրաստանի ֆերմերների ասոցիացիայի հետ Land O’Lakes International Development-ի և Միչիգանի համալսարանի հետ գործընկերությամբ սկսում է նոր ծրագիր, որը կաջակցի ֆերմերներին բարելավել ապրանքի անվտանգության չափանիշներն ու որակը:

Ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ-ի գյուղատնտեսության նախարարության «Ապրանք առաջընթացի համար» (Food for Progress SQIL) ծրագրի շրջանակներում, ենթադրում է 10 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսավորում:

Նշված գումարը կօգտագործվի Վրաստանում առկա խոշոր եղջերավոր անասունների կաթի և մսի արդյունաբերությունում ապրանքի անվտանգության և որակի չափանիշների բարելավմանը: