Նախագահը Ուկրաինայի հարցով քննադատել է խորհրդարանականներին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այսօր ամենամյա հաշվետվությամբ ելույթ ունենալով օրենսդիրում, քննադատել է խորհրդարանականներին։

«Հասարակությունը ձեզանից շատ ավելի սթափ է, գիտակից, համարձակ ու ամենակարևորը՝ համախմբված։ Այսօր ես տեսնում եմ, որ ժողովրդի մեջ արդեն արթնացել են ազգային համաձայնության նշանները, դա դեռ չեմ տեսնում ձեր մեջ։ Արդյո՞ք չեք հասկանում, թե ինչ պատասխանատվություն եք կրում ձեր ժողովրդի առաջ»,- ասել է Զուրաբիշվիլին։

Զուրաբիշվիլին նաև հայտարարել է, որ «Վրաստանը կանգնել է և կանգնած է Ուկրաինայի և ուկրաինացիների կողքին».

«Այսօր մենք ականատես ենք սարսափելի տեսարանների՝ Ռուսաստանի կողմից ռմբակոծված հիվանդանոցներ, մանկական ուռուցքաբանական հիվանդանոցներ, մանկապարտեզներ և դպրոցներ, նույնիսկ նույնադավան ժողովրդի եկեղեցիներ, տարեցների և հղիների տարհանում, ուկրաինացի զինվորների և խաղաղ բնակիչների անողոք պայքար սեփական հողի՝ հայրենիքի համար։ Ռուսական ագրեսիայի դեմ նման անձնուրաց պայքարը մեզ մոտ միայն հարգանք, համերաշխություն և աջակցություն է առաջացնում»։

Հավելենք, որ նախագահը խորհրդարան է ժամանել Վրաստանում Ուկրաինայի ներկայացուցչի հետ