«NDI»-ը հրապարակել է Վրաստանին վերաբերող հետազոտությունների արդյունքները

Ամերիկյան «NDI»-ի (Ազգային ժողովրդավարական ինստիտուտ)  հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ Վրաստանը գտնվում է տնտեսական վատ դրության մեջ: Այս կարծիքն է  հայտնել կազմակերպության կողմից իրականացված հարցման մասնակիցների մեծամասնությունը:

Ինչպիսին է երկրի ներքին տնտեսական իրավիճակը հարցին միայն 1 տոկոսն է պատասխանել`  շատ լավ,  2 %-ը` լավ,  29 տոկոսը կարծում է, որ միջին վիճակ է, մինչդեռ 40 %-ի համոզմամբ` դրությունը վատ է:  Եւս 26 տոկոս հարցման մասնակից գտնում է, որ երկրի տնտեսական վիճակը վատից վատ է: Հարցումն իրակնացվել է սույն թվականի փետրվարի 23-ից մարտի 14ը ընկած ժամանակահատվածում: Արդյունքները հրապարակվել են  ապրիլի 11-ին:

Պատահականության սկզբունքով ընտրվել է 3900 քաղաքացի: Հարցվածների մոտ կեսը կարծում է, որ Վրաստանում տնտեսական խնդիրների հիմնական պատճառը գլոբալ պրոբլեմներն են, 61 %-ը ասել է, թե իրավիճակը ներկա իշխանությունների սխալների հետևանք է, 59 տոկոսը ևս մտածում է, որ մեղավորը իշխանություններն են, բայց` նախկին, գրում է «Interpressnews»-ը :

Ըստ Նույն կազմակերպության մեկ այլ  հարցման` Վրաստանի բնակչության մոտ կեսը Ռուսաստանը համարում է երկրի գլխավոր սպառնալիքը: Այս մասին ասել է «NDI»— ի`  Վրաստանի տնօրեն Լորա Տորնտոնը: Նշված հարցումը ավելի մեծ` «Վրաստանի հանրային տրամադրությունները» հետազոտության մի մասն է:

Որ կազմակերպությունը կամ երկիրն է Վրաստանի համար գլխավոր սպառնալիք հարցին, հարցվողների 47 տոկոսը պատասխանել է Ռուսաստան: Երկրորդ տեղում է «Իսլամական պետություն»  ահաբեկչական խմբավորումը` ընդամնեը 8 տոկոսով: Հաջորդում է ԱՄՆ-ն` 7 տոկոսով, Թուրքիան` 5, ՆԱՏՕ-ն` 2  եւ ընդամենը 1 %-ն է սպառնալիք տեսնում Եվրամիությունից ե Եվրասիական միությունից:

Վրաստանի Եվրասիական միության կազմի մեջ տեսնում է երկրի քաղաքացիների ընդամենը 20 տոկոսը, մինչդեռ Եվրամիությանն անդամակցելու ջատագովներն են հարցվածների 61 տոկոսը:

Թողնել պատասխան