Հասարակ բողոքարարներ են. ԿԳ նախարարը «Լսարան 115»-ի մասին

Վրաստանի կրթության և գիտության նախարար Ալեքսանդրե Ջեջելավայի խոսքերով` ուսանողները, ովքեր Թբիլիսիի պետհամալսարանի 6-րդ մասնաշենքը գրավել են, վնաս են պատճառում համալսարանին:

Այս հայտարարությունը Ջեջելավան արել է ԿԳ նախարարությունում մամուլի ասուլիսի ժամանակ, ի պատասխան լրագրողի` «Համալսարանի մի մասը օկուպացված է» դիտարկմանը:

«Այս ուսանողները, ինչպես բացատրեց մեր ընկերը (լրագրողը) շատ վատ գործ են անում համալսարանի  համար, հատկապես, երբ տեսնում ենք, որ ներգրավված են բոլոր ակտիվիստական շարժումներում և յուրաքանչյուր տեղ, որտեղ բողոքելու բան կա: Նրանք դարձել են հասարակ բողոքարարներ, ինչը ինքնին լավ չէ»,- հայտարարել է Ջեջելավան:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա նոյեմբերի 24-ին «Լսարան 115»-ի անդամները գրավել էին պետհամալսարանի 6-րդ մասնաշենքը, որը մինչ օրս շարունակում է գրավված մնալ: Նոյեմբերի 25-ին նրանք փորձել են տապալել ուսանողական ինքնակառավարման ընտրությունները, բայց ընտրությունները տեղի են ունեցել: «Լսարան 115»-ը ընտրությունները համարում է ոչ լեգիտիմ:
Ուսանողական շարժումը պահանջում է`
  •  Վրաստանի  խորհրդարանը հնարավորինս  կարճ ժամանակաշրջանում քննարկում սկսի  ուսանողների կողմից առաջարկվող բարձրագույն կրթության մասի օրենքում փոփոխություններ անելու վերաբերյալ, որի համաձայն` կչեղարկվի ուսանողական ինքնակառավարման գործող մոդելը, որին կփոխարինեն հավասարության սկզբունքի վրա հիմնված ուսանողական միություններ
  • .ԹՊՀ-ի ֆակուլտետային խորհրդի ընտրություններ անցկացվեն` օրենքում փոփոխություններ մտցնելուց հետո
  • Անմիջապես սկսել արտաքին ուղղորդման սկզբունքի իրականացման գործընթացը
  • Ամբողջապես վերականգնել ուսանողական հանրակացարանը
  • .Բարձրացնել գիտության ֆինանսավորումը

Թողնել պատասխան