Պաշտոնական այցով Վրաստանում է Բուլղարիայի ԱԺ-ի նախագահը

Բուլղարիայի Ազգային ժողովի նախագահ Ցվետա Կարայանչևան պաշտոնական այցով Վրաստանում է:

Ըստ Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայության տեղեկատվության, Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի հետ հանդիպմանը կստորագրվի ռազմավարական գործընկերության մասին հուշագիր։ Հուշագրով կողմերը կհամակարգեն ռազմավարական հարցերը՝ ամրապնդելու Վրաստանի ինտեգրումը եվրոպական և եվրատլանտյան կառույցներին:

Փաստաթղթի ստորագրումից հետո Վրաստանի խորհրդարանի նախագահը և Բուլղարիայի Ազգային ժողովի նախագահը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։

Այցի շրջանակներում նախատեսված է նաև Ցվետա Կարայանչևայի հանդիպումը Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի, վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի, համայն վրաց կաթողիկոս-պատրիարք Իլիա 2- ի և առաջին փոխվարչապետ, ԱԳ-ի նախարար Միխեիլ Ջանելիձեի հետ:

Թողնել պատասխան