Պաշտպանության նախարարը չհայտարարագրված եկամուտ ունի. TI

Transparency InternationalGeorgia հասարակական կազմակերպության հետազոտողներն ուսումնասիրել են Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիայի հայտարարագրերը, սակայն չեն կարողացել պարզել, թե ինչ գումարներով է Իզորիան 320 հազար լարի արժողությամբ տուն կառուցել: Իզորիան հայտնել է, թե գումարը վաստակել է Գերմանիայում, դասախոսություն կարդալու միջոցով: Սակայն ՀԿ-ի ներկայացուցիչների խոսքով, Գերմանիայում աշխատած այդ գումարով Իզորիան հողակտոր է գնել:

«Երբ նա դարձել է պետական պաշտոնյա, 54 հազար դոլար արժողությամբ հողակտոր է գնել, իսկ հետագա տարիներին 320 հազար լարի արժողությամբ տուն է կառուցել: Հայտարարագրերում չի երևում, թե որտեղից է այս գումարը: Ստացվում է, որ 3 տարվա ընթացքում նա իր ամբողջ աշխատավարձը ծախսել է տուն կառուցելու վրա»,- ասել է ՀԿ-ի ծրագրերի համակարգող Էրեկլե Ուրուշաձեն: