Կիրակի օրը՝ մարտի 22-ին, Սամեբա տաճար մուտքը թույլատրվելու է միայն անցագրերով, հայտնել է Սամեբա տաճարի արխիմանդրիտ Իովանե Մճեդլիշվիլին։
«Տեսնում եք՝ ինչ է կատարվում. քաղաքացիների հերթը սկսվում է մետրոյից, անդադար՝ երկար ժամեր են տևում, առավել ևս` հուղարկավորության օրը շատ ավելի շատ մարդիկ կլինեն։ Հավանաբար, ողջ տարածքը՝ Սամեբայից մինչև Սիոնի տաճար, լեփ-լեցուն կլինի։ Տաճար մուտք գործելու հարցում կլինեն որոշակի սահմանափակումներ, մուտքը կլինի միայն անցագրերով։ Հոգևորականներն էլ սահմանափակ թվով կմասնակցեն պատարագին, և նրանց մուտքը ևս կլինի միայն անցագրերով։ Բակում քաղաքացիները, ամենայն հավանականությամբ, կլինեն սովորականի պես։ Դա էլ կպարզվի, հիմա սահմանվում է, թե ինչպիսին կլինի արարողակարգը», — հայտարարել է Մճեդլիշվիլին։
Նրա խոսքով՝ լրատվամիջոցները նույնպես հնարավորություն կունենան աշխատելու միայն դրսում։
«Ստույգ չեմ կարող ասել, թե ժամը քանիսին կլինի տեղափոխումը, որ ժամին կժամանի Տիեզերական պատրիարքը, որքան կտևեն կարգը, ելույթները, դուրսբերումը… Հավանաբար` մոտավորապես ժամը 15:00-ից 16:00-ն ընկած ժամանակահատվածում», — ասել է Իովանե Մճեդլիշվիլին։