Պատվաստանյութը հասանելի կլինի նաև գյուղերում. կառավարության նոր նախաձեռնությունը

Վրաստանի կառավարությունը նախատեսում է Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը հասցնել մինչև գյուղեր, որպեսզի բնակիչները տեղում ունենան պատվաստվելու հնարավորություն: Այս մասին կառավարության այսօրվա նիստին հայտարարեց վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

Նրա խոսքով, Առողջապահության նախարարությունն ակտիվորեն աշխատում է այդ հարցի շուրջ:

«Իմ հանձնարարությամբ Առողջապահության նախարարությունը վերջին օրերին ակտիվ աշխատում է: Իմ ցանկությունն է, նախ իհարկե բոլոր մունիցիպալիտետներում, այնուհետև փուլ առ փուլ բոլոր գյուղերում ներմուծել պատվաստանյութ, որպեսզի բնակչությունը հնարավորություն ունենա տեղում պատվաստվել: Սա շատ կարևոր է», — ասել է վարչապետը: