Պատվաստանյութը կստանանք փետրվարի վերջին. Տիկարաձե

Վրաստանի Առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն խոսել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի՝ երկիր ներկրման ժամկետների մասին: Ըստ նրա՝ Վրաստանի կառավարությունն արդեն դիմել է բուժհաստատություններին՝ բուժաշխատողների մասին մանրամասն տեղեկություն ներկայացնելու պահանջով:

«Պատվաստանյութին սպասում ենք փետրվարի վերջին, ներմուծողների հետ մշտական կապ ենք պահում: Շուտով կունենանք բուժաշխատողների ամբողջ ցուցակը, որոնք էլ առաջինը կպատվաստվեն: Այսպես ճիշտ կպլանավորենք պատվաստման ընթացքը»,- ասել է Տիկարաձեն:

Նրա խոսքով՝ երկիր չի մտնի վստահություն չունեցող պատվաստանյութ: Նախարարն ավելացրել է նաև, որ հանրության 60%-ին՝ մոտ 1 600 000-1 700 000 մարդու պատվաստելը մեծ ազդեցություն կունենա տնտեսական գործունեության աճի վրա: