«Պայքարիր ապատեղեկատվության դեմ քո համայնքում» խորագրով նախագծի 4-րդ դասընթացը

«Պայքարիր ապատեղեկատվության դեմ քո համայնքում» խորագրով նախագծի շրջանակներում անցկացվեց չորրորդ դասընթացը։ Ընտրված և երկու խմբի բաժանված մասնակիցներն ուսումնասիրեցին լուսանկարների ու տեսանյութերի ստուգման մեթոդները, կատարեցին պրակտիկ աշխատանքներ, սովորեցին պատրաստել փաստերի ստուգման վերաբերյալ հոդվածներ։

Դեկտեմբերի 10-ի դասընթացը վարեցին «Ալիք Մեդիա»-ի տնօրեն, փաստերի ստուգման վերլուծաբան Լիզա Թորոսյանը և «Ալիք Մեդիա»-ի լրագրող Տաթև Խոցանյանը։ Սա վերջին դասընթացն էր, որից հետո մասնակիցները կսկսեն աշխատել իրենց նախագծերի ուղղությամբ։

Նախագծի հաջորդ փուլում մասնակիցները հնարավորություն կունենան գրելու ապատեղեկատվությունների կամ պետական ծախսերի վերլուծությունն արտացոլող հոդված` աշխատելով փաստերի ստուգման փորձագետի հետ, ինչի համար նաև կվարձատրվեն: