Pfizer պատվաստանյութի նոր խմբաքանակը կներմուծվի մինչև մարտի վերջ․ առողջապահության նախարար

FILE PHOTO: Vials with a sticker reading, "COVID-19 / Coronavirus vaccine / Injection only" and a medical syringe are seen in front of a displayed Pfizer logo in this illustration taken October 31, 2020. REUTERS/Dado Ruvic/Illustration/File Photo

Վրաստանի առողջապահության նախարար Զուրաբ Ազարաշվիլին նշել է, որ մինչև մարտի վերջ Վրաստան կներմուծվի Pfizer տեսակի պատվաստանյութի նոր խմբաքանակ։

Միևնույն ժամանակ, նրա խոսքով, «օմիկրոն» շտամի պիկը հաղթահարված է, ինչի մասին վկայում է նաև հոսպիտալացման թվի կտրուկ նվազեցումը։

Հոսպիտալացման ցուցանիշը կտրուկ նվազել է, եթե փետրվարին հոսպիտալացման օրական թիվը հասնում էր 6000-ի, ապա այժմ այդ թիվը հասել է մինչև 2000-ի։ Դա նշանակում է որ «օմիկրոն»-ի պիկը Վրաստանում հաղթահարված է։