Փոթորիկի ժամանակ փրկարարները Վրաստանի սևծովյան ափերին 2 մարդ են փրկել

Այսօր Վրաստանի սևծովյան ափին փոթորկի ժամանակ երկու մարդ է փրկվել: Այս մասին հայտնում են Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից:

Առաջին դեպքը տեղի է ունեցել ծովափնյա Ուռեկի գյուղում: Օգնություն է անհրաժեշտ  եղել  դեռահասի համար, որը լողում էր ափից մոտ 15 մետր հեռավորության վրա և չէր կարող ինքնուրույն դուրս գալ ջրից: Ըստ հայտարարության` փրկարարները ժամանակին  արձագանքել են:

Երկրորդ դեպքը տեղի է ունեցել Քոբուլեթիում: Ծով մտած տղամարդու անհետացման մասին 112 ծառայությանը  հայտնել են նրա ծանոթները: Փրկարարները տղամարդուն գտել են ափից մոտ 500 մ հեռավորության վրա, նա անվնաս դուրս է բերվել ջրից,  կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում: Ծառայության տվյալներով` առաջիկայում Վրաստանի Սեւ ծովի ափին փոթորիկը կուժեղանա: Լողափերում մոբիլիզացվել են փրկարարների լրացուցիչ թիմեր:

Արտակարգ իրավիճակների վարչությունը հանգստացողներին կոչ է անում ենթարկվել  իրենց պահանջներին, փոթորկի ժամանակ պահպանել անվտանգության ստանդարտները և երեխաներին առանց հսկողության չթողնել առափնյա գծում:

Ծովում հնարավոր կլինի լողալ այն բանից հետո, երբ փրկարարները կարմիր դրոշները փոխարինեն սպիտակներով:  Սա նշանակում է, որ փոթորիկը հանդարտվել է և վտանգ չկա: