Ռիկոթիի լեռնանցքը կշարունակվի փակ մնալ

Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտի նախագահ Գիորգի Ծերեթելիի խոսքով, դեռ հայտնի չէ, թե երբ կբացվի Ռիկոթիի լեռնանցքը։ Ըստ Ծերեթելիի՝ Ռիկոթիի ճանապարհին սողանքի ուսումնասիրությունը շարունակվում է, և շաբաթվա վերջին հայտնի կդառնա, թե երբ հնարավոր կլինի բացել ճանապարհը։

Ծերեթելին նշել է՝ մարտի 30-ին Ռիկոթիի հատվածում երթևեկության դադարեցման պատճառով անցել են Գոմի-Սաչխերե-Ճիաթուրա-Զեստափոնի հատվածով երթևեկության, նշված հանգամանքը պայմանավորված է եղել ծայրահեղ անհրաժեշտությամբ, քանի որ ձյան հալվելու պատճառով ճանապարհի մոտ սողանքներ են առաջացել։

«Այսօր տեղում ընթանում են ճանապարհների լայնացման աշխատանքներ, սկսվել են երկրաբանական ուսումնասիրություններ, մասնագետներն ուսումնասիրում են, նախնական արդյունքները հայտնի կդառնան շաբաթվա վերջին։ Այնուհետև մենք կկարողանանք քննարկել, թե երբ կարող ենք բացել մայրուղին»,- ասել է Ծերեթելին։

Ըստ ավտոճանապարհների դեպարտամենտի ղեկավարի՝ 170 ուսումնասիրություն է կատարվել միայն Ռիկոթիի ճանապարհի առաջին հատվածում, և անընդունելի է խոսել այն մասին, թե բավարար ուսումնասիրություններ չեն իրականացվել: Ծերեթելին խոսել է նաև Գոմի-Սաչխերե-Ճիաթուրա-Զեստափոնի ճանապարհի վիճակի և այս ուղղությամբ տեղաշարժի սահմանափակումների պատճառների մասին։

Ռիկոթիի լեռնանցքում երթևեկությունը ժամանակավորապես արգելված է