Ռուսաստանից Վրաստան դրամական փոխանցումներն աճել են

Վրաստանի ազգային բանկի (ԱԲ) տվյալներով, 2022 թվականի դեկտեմբերին Վրաստան է փոխանցվել 535,3 մլն դոլարի տրանսֆերտ, ինչը ամսական ռեկորդային ցուցանիշ է. մեկ ամսում այսքան գումար երբեք Վրաստան չի փոխանցվել։

ԱԲ-ի փոխանցմամբ՝ 2022 թվականի դեկտեմբերի ցուցանիշը 2,7 տոկոսով բարձր է նոյեմբերի ցուցանիշից:

Դեկտեմբերին ռեկորդային են եղել նաև Ռուսաստանից Վրաստան կատարված տրանսֆերտները: ՌԴ-ից Վրաստան է փոխանցվել 317,3 մլն դոլար, ինչը 0,4 տոկոսով գերազանցում է 2022 թվականի նոյեմբերի ցուցանիշը, իսկ 699,2 տոկոսով բարձր է 2021 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից:

2022 թվականի դեկտեմբերին ամենաշատ դրամական փոխանցումներ արած 10 երկրների ցանկը.

  • Ռուսաստանի Դաշնություն՝ 317,3 մլն դոլար,
  • Իտալիա՝ 43,2 մլն դոլար,
  • ԱՄՆ՝ 34,3 մլն դոլար,
  • Հունաստան՝ 20,7 մլն դոլար,
  • Իսրայել՝ 19,1 մլն դոլար,
  • Գերմանիա՝ 17 մլն դոլար,
  • Ղազախստան՝ 12,9 մլն դոլար,
  • Ղրղզստան՝ 10,7 մլն դոլար,
  • Թուրքիա՝ 9,2 մլն դոլար,
  • Իսպանիա՝ 5,2 մլն դոլար։