Ռուսթավելի պողոտան փակ է․ Ակցիայի մասնակիցները հավաքվում են․ Լուսանկարներ

Այս պահին Թբիլիսիի կենտրոնական՝ Ռուսթավելիի պողոտան փակվել է ցուցարարների կողմից։ 

Ակցիայի մասնակից քաղաքացիական ակտիվիստները նստել են փողոցում։ Խորհրդարանի մոտ նաև ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ կան։ Ակցիան կազմակերպվել է մի քանի քաղաքացիական շարժման կողմից, որոնցից մեկը՝ «Ամոթ է»  շարժումը հունիսի հակառուսական տրամադրությունների հետ կապված ակցիաների հիմնական նախաձեռնողն է։

Մասնակիցները կոչ են անում այսօր ժամը 19։00-ին լինել խորհրդարանի մոտ։

Հիշեցնենք, որ այսօր Վրաստանի խորհրդարանը 101 կողմ ձայներով տապալեց 2020 թվականին համամասնական ընտրակարգին անցնելու մասին սահմանադրական փոփոխությունների օրինագիծը։