Ռուսթավելի պողոտայում երթևեկությունը կսահմանափակվի

Ամանորյա լուսավորման սարքերի տեղադրմամբ պայմանավորված՝ դեկտեմբերի 11-ի ժամը 00:00-ից լույս 12-ի ժամը 06:00 ընկած հատվածում Ռուսթավելի պողոտայում՝ Առաջին Հանրապետության հրապարակից մինչև Ազատության հրապարակ ընկած հատվածում, տրանսպորտային միջոցների երթևեկությունը կսահմանափակվի:

Թբիլիսիի քաղաքապետարանի փոխանցմամբ՝ տրանսպորտային միջոցների տեղաշարժը հնարավոր կլինի Լեոնիձե, Ինգորոկղվա, Ալեքսանդրե Ճավճավաձե, Գրիբոեդով, Բարաթաշվիլի և Թաբուկաշվիլի փողոցներով: Մելիքիշվիլիի պողոտայից դեպի Մթածմինդայի մնացած փողոցներ երթևեկությունը կթույլատրվի Ջանաշիա, Թարխնիշվիլի, Տատիշվիլի, Ճովելիձե, Զանդուկելի, այնուհետև` Բարնովի, Գոգեբաշվիլի և Կակաբաձեի փողոցներով։

«Մթածմինդա շրջանի մյուս փողոցներից Գրիբոեդով, Մակաշվիլի, Բարնովի և Շանիձե փողոցներով հնարավոր կլինի հասնել Մելիքիշվիլիի պողոտա և մետրոյի «Ռուսթավելի» կայարանի տարածք։ Ազատության հրապարակում տեղաշարժը կսահմանափակվի միայն Ռուսթավելիի պողոտայի ուղղությամբ:

Մետրոյի «Ռուսթավելի» կայարանի հարակից տարածքից դեպի Ազատության հրապարակ գնացող մեքենաները Ռուսթավելիի պողոտայից թեքվելուց հետո կշարժվեն Միխեիլ Ջավախիշվիլի փողոցով և Մտկվարիի (Քուռ) աջ ափով»,- հայտնել են քաղաքապետարանից:

Ի դեպ, Ամանորյա միջոցառումները Թբիլիսիում կանցկացվեն 2023 թվականի դեկտեմբերի 15-ից մինչև 2024 թվականի հունվարի 7-ը։ Թբիլիսիի քաղաքապետարանն ամանորյա միջոցառումների համար անհրաժեշտ ծառայություններն այս տարի ևս գնել է առանց մրցույթի։ Դրա համար բյուջեից նախատեսվում է ծախսել 6 մլն 501 հազար 641 լարի։